arm.sputniknews.ru «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ՀՀ-ից դուրս միայն գործարարությամբ է զբաղվել։ Ֆեյսբուքյան եթերում այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Երեկ ֆեյքերի օր էր, մեկն իմ` այլ երկրի քաղաքացիություն ունենալու հետ կապված, մյուսն էլ` Սամվել Կարապետյանի` ՌԴ-ում պետական համակարգում աշխատելու վերաբերյալ։ Սամվել Կարապետյանը բացի գործարարությունից երբեք ՀՀ-ից դուրս որևէ բանով չի զբաղվել, ես էլ արդեն ասել եմ` որևէ օտարերկրյա քաղաքացիություն չեմ ունեցել»,- ասում է Կարապետյանը։
«The Insider» լրատվամիջոցը մայիսի 19-ին հրապարակում էր արել, ըստ որի` Սամվել Կարապետյանը ՌԴ-ում արտասահմանյան անձնագիր է ստացել 1999 թվականին, և, ըստ արտահոսած տվյալների, նրա անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում նշված է «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։