samvel-karapetyan-1

«Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, թող կողմնորոշվի՝ քանի՞ երկրի լրտես է ինքը». Սամվել Կարապետյան | aravot.am

aravot.am «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզչության շրջանում պատասխանել է իրեն ուղղված հերթական երեք հարցերին։

-Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, որ դուք ինչ-որ երկրի լրտես եք։ Կմեկնաբանե՞ք։

– Ես ասել եմ։ Այդ մարդը տարբեր դոզաների տակ տարբեր հայտարարություններ է անում։ Մի անհանգստացեք։ Ես եթե լրտես եմ, հայ ժողովրդի լրտեսն եմ։ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է, որ մենք ամեն շաբաթ բացահայտում ենք իր բոլոր անօրինական քայլերը, թույլ քայլերը, ցույց ենք տալիս մեր ժողովրդին, որ մեր երկիրը հասցվել է անդունդի եզրին։

Իրեն թվում է՝ դա միայն լրտեսությամբ կարելի է անել։ Բայց ցանկացած մարդ ընդամենը մեկ ժամ ծախսելով կարող է ամեն ինչը տեսնել։ Թե Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները, թե արտաքին պրոբլեմները, որ Նիկոլ Փաշինյանը բերել է մեր երկրի գլխին, թե ներքին պրոբլեմները, որ այս ութ տարում բերել է մեր երկրի գլխին, դրա համար լրտես լինել պետք չի։

Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, թող կողմնորոշվի՝ քանի՞ երկրի լրտես է ինքը։ Առնվազն երկուսը ոչ բարեկամ երկրներ են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն