3eshn8cwlivvhktqan2rrkyvatoiqensrz0usil4

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան | armenpress.am

armenpress.am Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին մայիսի 20-ին մեկնում է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Սա մեկ շաբաթվա ընթացքում Նաքվիի երկրորդ այցն է Թեհրան։

Պակիստանը հանդես է գալիս որպես հակամարտության միջնորդ և ապրիլի 11-12-ին հյուրընկալել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։

Այժմ Պակիստանը կրկին քայլեր է ձեռնարկում երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն