6pvlmlatjfehd9btiub4okwdurdpnavjiad1c01x

«Բարգավաճ Հայաստան»-ը շարունակել է քարոզարշավը Սյունիքի մարզում | armenpress.am

armenpress.am «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մայիսի  20-ին շարունակել են քարոզարշավը Սյունիքի մարզում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ անդամների հետ շրջել է Ագարակում և Մեղրիում, շփվել բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։

Ծառուկյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ իրենց ծրագրային առաջնահերթություններից է Հայաստանում կրթությունն ու առողջապահությունն անվճար դարձնելը, համաներում կիրառելը։

«Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանք ունենալ»,-ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն