l-0x54wh-1280x745z-0-6141-6

Հաղարծին գյուղում այրվել է վագոն-տնակ

Մայիսի 20-ին՝ ժամը 15։27-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում այրվում է վագոն-տնակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։05-ին, մարվել՝  17։10-ին։ Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակը (մոտ 27 քմ)․ տուժածներ չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն