1lurer.am Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական տնօրեն և գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Օլաֆ Սկուգի գլխավորությամբ։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հատուկ ուշադրություն է դարձվել համագործակցությանն էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կանաչ էներգիայի ոլորտներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում