screenshot-2026-05-20-213809-1779298711484-1540x_

Պատկերացնու՞մ եք պետական դավաճանnւթյամբ Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանnւթյան մեջ․ Թևանյան | tert.am

tert.am Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ: Այս մասին իր հրապարակած տեսանյութում ասել է Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ իր դեմ «Հայրենիքի դավաճանության» հոդվածով քրեական գործ հարուցելու հայտարարությանը։

«Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի, դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, դու Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում և դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել, ու այդ մասին արդեն անոնս էլ ես արել»,- ասել է Թևանյանը։

Հիշեցնենք, այսօր՝ մայիսի 20-ին Փաշինյանը հայտարարել էր․ «Վաղը ՀՀ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ  Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի «Հայրենիքի դավաճանության» հոդվածով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն