galuzin-1536×864-1

Գալուզին. Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ | shantnews.am

shantnews.am Հայաստանը չի կարողանա միանալ Եվրամիությանը (ԵՄ) և պահպանել իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Դա նույնն է, ինչ փորձել միաժամանակ երկու հարսանիքի ժամանակ պարել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Իհարկե, միաժամանակ երկու միություններում լինելն անհնար է», – նշել է նա: «Ինչպես ասում են՝ Հայաստանը չի կարողանա միաժամանակ երկու հարսանիքի ժամանակ պարել»։

Փոխարտգործնախարարը ուշադրություն է հրավիրել Հայաստանի իշխանությունների հրապարակային հայտարարությունների վրա, որ իրենք բառացիորեն «ուրախ և երջանիկ» կլինեն, եթե Հայաստանը դառնա Եվրամիության անդամ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Երևանը բազմիցս հղում է կատարում անցյալ տարվա ապրիլի 4-ին ընդունված օրենքին՝ երկրի ԵՄ-ին անդամակցության գործընթացի վերաբերյալ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն