d855d750-c997-4bf5-464b-08de3c91433d_w1023_r1

Ռուսաստանը միջուկային ռազմամթերք է տեղափոխել Բելառուս՝ զորավարժությունների համար | azatutyun.am

azatutyun.amՄիջուկային խոշոր զորավարժանքների շրջանակում Ռուսաստանը միջուկային ռազմամթերք է մատակարարել Բելառուս՝ դաշտային ռազմապահեստներ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Եռօրյա զորավարժությունները մեկնարկել են մայիսի 19-ին և անցկացվում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի տարածքում։

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Բելառուսում տեղակայված հրթիռային ստորաբաժանումը վարժանքներ է անցկացնում «Իսկանդեր-Մ» շարժական օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի կիրառման ուղղությամբ։

Զորավարժություններն անցկացվում են ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ Մոսկվան շարունակում է կոշտ հռետորաբանությունը Արևմուտքի հասցեին։ Պատերազմի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հիշեցրել է երկրի միջուկային կարողությունների մասին՝ փորձելով զգուշացնել Արևմուտքին Կիևին աջակցելու հետևանքների մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն