aysor.am «Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագրերով նախատեսված քայլեր, սակայն դրանք չենք տեսել։ Ամեն ինչ շատ հարաբերական է»,- Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը հակված չէ լարվածություն մտցնելու հայ-ռուսական հարաբերություններում։
«Մենք հակված չենք որևէ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում, ճիշտ հակառակը՝ հակված ենք մեր գործընկերությունը բնականոն շարունակելուն»,- նշեց Միրզոյանը։
Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։