l-0x54wh-1280x746z-0-6141

Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ տրվել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքի մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:

Ռազմամարզական միջոցառման մասնակիցներին ողջունել և փոխանցումավազքը մեկնարկող խմբին ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձն է փոխանցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Փոխանցումավազքը ՀՀ զինված ուժերի պատմության մեջ ամենախոշոր ռազմամարզական միջոցառումն է։ Այն անցնելու է ՀՀ ամբողջ տարածքով, և երթուղին կազմելու է 1450 կմ։ Ռազմամարզական միջոցառումը կավարտվի մայիսի 27-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն