89284286_0016001067_1440x900_80_0_1_342b5640ab354778149ed3dfba2dd786-jpg

Այս տարի ՀՀ-ում 12-րդ դասարանը կավարտի ավելի քան 22 հազար աշակերտ. նախարար | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Այս տարի Հայաստանում 12-րդ դասարանն ավարտում են ավելի քան 22 հազար երեխա, իսկ 9-րդ դասարանը` ավելի քան 39 հազար երեխա։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ի դեպ, այսօրվա նիստը կրկին վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավով պայմանավորված, արձակուրդի մեջ է։

Նա հիշեցրեց, որ վաղը` մայիսի 22-ին, Հայաստանի հանրակրթական դպրոցներում հնչելու է «Վերջին զանգը»։ Նախարարը շնորհավորեց բոլոր շրջանավարտներից` մաղթելով հաջողություններ։

«Հուսով եմ, որ օրն իսկապես կանցնի տոնական, դրական տրամադրություններով և առանց որևէ միջադեպի»,- ասաց նախարարը` ավելացնելով, որ վաղն ակտիվ համագործակցելու են ՀՀ ներքին գործերի նախարարության հետ։

Մհեր Գրիգորյանը կես կատակ, կես լուրջ հույս հայտնեց, որ շատ շուտով «Վերջին զանգ» միջոցառումն այլևս չեն կապի ՆԳՆ–ի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն