l-0x496wh-6000x3496z-0-131

Փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾ

Մայիսի 20-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 76-րդ կմ-ի աջակողմյան հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Միջոցառման նպատակն էր նվազեցնել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը և ապահովել երթևեկության անվտանգությունը։ Աշխատանքների արդյունքում ճանապարհամերձ վտանգավոր հատվածից հեռացվել է մոտ 40 խմ քարային զանգված։

Աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ՆԳՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայողները, կիրառվել են մասնագիտացված տեխնիկական միջոցներ վտանգավոր քարային զանգվածների հարկադիր հեռացման նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն