l-0x54wh-2560x1492z-0-307

Հուլիսի 4-12-ը Երևանումտեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի քաղաք Ծաղկաձորում սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։

Ֆորումը նախատեսվում է իրականացնել առանձին ծրագրերի կամ միջոցառումների քննարկում:

Այն անցկացվելու է տարբերվող ձևաչափով, որտեղ պետական մակարդակով կքննարկվեն սպորտի ոլորտի ռազմավարական զարգացման և կառավարման բարեփոխումների հարցերը: Արդյունքում՝ կապահովվի կառավարման արդյունավետության բարձրացում, օրենսդիր և գործադիր մարմինների միջև համակարգային բարեփոխումների քննարկում, Ֆեդերացիաների և նախարարության միջև հստակ դերաբաշխում ու հաշվետվողականության բարձրացում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն