d99dc067-25aa-4d60-8f1d-23895a12907d_w1023_r1

Մակրոնն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | azatutyun.am

azatutyun.am  Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ընդգծել այդ գործընթացի շարունակական առաջմղման կարևորությունը։ X-ում արած գրառմամբ Էմանյուել Մակրոնը նաև հայտնել է, որ անդրադարձել են տարածաշրջանային հարցերին և երկկողմ հարաբերություններին:

Իլհամ Ալիևը, իր հերթին, X-ում հայտնել է միայն, թե քննարկել են Ադրբեջան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և տարածաշրջային ու համաշխարհային զարգացումները:

Այս ամսվա սկզբին Ֆրանսիայի նախագահը Երևանում լրագրողներին ասել էր, թե պատրաստվում է Ալիևի հետ քննարկել Բաքվում պահվող հայ գերիների հարցը:

Կողմերի գրառումներում հայ գերիներին անդրադարձ չկա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն