Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրես կանցկացվի | azatutyun.am

Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրես կանցկացվի | azatutyun.am

azatutyun.am Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կազմակերպվելու է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսը, հաղորդում է report.az-ը:

Ադրբեջանական ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, միջոցառումն անցկացվելու է հունիսի 18-19-ը Օրդուբադում՝ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համատեղ կազմակերպմամբ:

Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն