102350796_0014401440_1440x900_80_0_1_c6f837c59a9ef91315e4cfd200684196-jpg

ՍԴ սահմանազատման կանոնակարգը բավարար չէ սահմանազատում իրականացնելու համար, քանի որ դրանով չի հաստատվել կոնկրետ քարտեզ․ Էդմոն Մարուքյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ruԸստ Էդմոն Մարուքյանի` ՍԴ–ում սահմանազատման կանոնակարգը քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։

Այս մասին «Լուսավոր Հայաստան» վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը ասաց Սահմանադրական դատարանի մոտ ընթացող քարոզարշավի ընթացքում։

Արդեն մոտ մի քանի օր է՝ համացանցում տարածվել է տեղեկություն, որ Google քարտեզով ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշենի անվանումը փոփոխված է ադրբեջանականով, ՀՀ քարտեզից էլ դուրս է բերված։

«Սոցցանցերում մարդիկ անհանգիստ են, խոսում են Տիգրանաշենի անվանումը փոխելու մասին։ Սահմանազատման մասին կանոնակարգը հաստատելը վիճակվել էր Սահմանադրական դատարանին։ ՍԴ–ում սա քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։ Կանոնակարգում որևէ քարտեզ չի կցվել, ուղղակի գրվել է Տավուշի մարզի հարակից տարածքում սահմանազատումը կիրականացվի 1976 թվականի ԽՍՀ գլխավոր շտաբի հերթապահության մեջ դրված մի քարտեզով։ Ստացվում է, որ ՍԴ–ն հաստատել է մի կանոնակարգ, որտեղ խոսվում է հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին, բայց չկա քարտեզ, հետևաբար պարզ չէ` ինչ խնդիրների կարող ենք հանգել։ Այդ մասին մենք իմանում ենք Ադրբեջանից ու Google քարտեզից»,– ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` ՍԴ սահմանազատման կանոնակարգը բավարար չէ սահմանազատում իրականացնելու համար, քանի որ դրանով չի հաստատվել կոնկրետ քարտեզ։ «Լուսավոր Հայաստանը» պնդում է` սահմանազատման կանոնակարգին պետք է կցվի քարտեզ, որտեղ Ադրբեջանին հանձնելու որևէ անկլավ ՀՀ–ում չկա ու բանակցություններով հարցը փակել։

Ըստ Մարուքյանի` տվյալ կանոնակարգով ՍԴ–ն նաև որոշել է, որ Սահմանադրության նախաբանը որևէ խնդիր չի առաջացնում հարևան պետությունների հետ հարաբերություններում և տարածքային որևէ պահանջ չկա։ Պնդեց` այս ամենից ելնելով` Սահմանադրության նախաբանը փոխելու, ինչպես նաև դրա համար հանրաքվե իրականացնելու կարիք չի տեսնում։

«Նման հանրաքվե անցկացնելը նշանակում է, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի պահանջը (փոխել ՀՀ սահմանադրությունը, հանել նախաբանը, որտեղ Անկախության հռչակագիրն է – խմբ.), անտեսում որոշումը, արհամարհում է սեփական Սահմանադրական դատարանը։ Եթե հիմա արդեն չեն չոքել, ապա հունիսի 7-ից հետո այս հարցերն անպայման կչոքեն հայ ազգի առաջ։ ՍԴ–ն պետք է տեր կանգնի իր որոշմանը»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք` Google քարտեզում Տիգրանաշենն ադրբեջանական անվանումով փոխվել է ոչ հիմա, այդ մասին հիշատակում եղել է դեռ 2025 թվականի նոյեմբերին, բայց հստակ երբ է փոխվել` անհայտ է։ Մի բան է պարզ, դա արվել է 2021 թվականից հետո։ Փոփոխությունը տեղի է ունեցել միջազգային (անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն) տարբերակում։ Հայերեն և ռուսերեն տարբերակներում անվանումների 2 տարբերակն էլ կա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն