news.am Իտալիան հինգշաբթի դիմել է Եվրոպական միությանը՝ խնդրելով պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ծայրահեղ աջակողմյան նախարարի նկատմամբ, որը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են դեպի Գազա ուղևորվող նավատորմի ձերբակալված ակտիվիստները ծնկի եկած, կապված ձեռքերով ճակատները հպում գետնին, հայտնում է Euronews-ը:
Արտգործնախարար Անտոնիո Տայանին ուրբաթ հայտարարել է, որ ինքը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի դեմ՝ «նավատորմի նկատմամբ իրականացված անընդունելի գործողությունների, միջազգային ջրերում ակտիվիստների կալանման, ինչպես նաև նրանց հալածելու և նվաստացնելու համար, ինչը խախտում է մարդու ամենատարրական իրավունքները»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում