0462ec2c-ab31-490d-637c-08de3c91433d_w1023_r1

Կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է սկսել | azatutyun.am

azatutyun.am Վարչապետի հետ թեժ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամսով։

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ վիճաբանությունից հետո։ Փաշինյանը, ի պատասխան Արցախի վերաբերյալ Օսպիյանի դիտարկումներին, Փաշինյանը ասել էր․ «… Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»։

Մինչ այդ միջադեպը, Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր․ «Եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն