223

«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Մայիսի 20-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

«Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, դեղնականաչավուն, 11,42 գրամ զանգված և 2,79 գրամ շագանակագույն փոշեզանգված։

Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն»,- նշված է հաղորագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն