Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Համիդ Ղամբարիի հետ | shantnews.am

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Համիդ Ղամբարիի հետ | shantnews.am

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Համիդ Ղամբարիի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին և ընդգծել դրանց արդյունավետ ու ժամանակին իրականացման կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքային, էներգետիկ և սահմանային անցակետերի արդիականացման ոլորտներում իրականացվող նախագծերի շուրջ։

Դեսպան Հակոբյանը ողջունել է իրանական ընկերությունների մասնակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ հաղորդակցային ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով ծրագիրը սահմանված ժամկետներում ավարտելու կարևորությունը։

Փոխնախարար Ղամբարին վերահաստատել է ԻԻՀ պատրաստակամությունը՝ խորացնելու Հայաստան-Իրան առևտրատնտեսական համագործակցությունը և ակտիվացնելու տարբեր ոլորտներում ձևավորված համատեղ աշխատանքային խմբերի գործունեությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն