aa-165

ՈւԵՖԱ-ն կփոխի Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի ձևաչափը | shantnews.am

shantnews.am Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) փոփոխություններ է կատարել ընտրական մրցաշարերի կառուցվածքում, որոնք ուժի մեջ կմտնեն Եվրոպայի 2028 թվականի առաջնությունից հետո։

​Նոր ձևաչափի համաձայն մրցումները կբաժանվեն երկու լիգայի։ Ուժեղագույն լիգայում հանդես կգա 36 հավաքական, իսկ երկրորդում՝ 18 կամ 19։ Առաջին լիգայի յուրաքանչյուր խմբի հաղթողները միանգամից դուրս կգան Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Մնացած ուղեգրերը կխաղարկվեն փլեյ-օֆֆ համակարգով, որին կմասնակցեն նաև Երկրորդ լիգայի լավագույն թիմերը։

Յուրաքանչյուր ազգային հավաքական ընտրական փուլում կանցկացնի 6-ական հանդիպում։
​Ակնկալվում է, որ նոր հայեցակարգը վերջնական տեսքի կբերվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։

​Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները հյուրընկալող երկրները, ավանդույթի համաձայն, ուղղակիորեն կապահովեն իրենց տեղը բուն մրցաշարում։ Սակայն այսուհետ նրանք նույնպես կմասնակցեն ընտրական հանդիպումներին՝ նպատակ ունենալով բարելավել կամ պահպանել իրենց վարկանիշը Ազգերի լիգայի հաջորդ խաղարկության վիճակահանությունից առաջ։

​Նշվում է նաև, որ 2028/29 մրցաշրջանից սկսած կփոխվի նաև Ազգերի լիգայի ձևաչափը. մրցաշարը բաղկացած կլինի երեք լիգայից՝ յուրաքանչյուրում կընդգրկվի 18-ական թիմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն