arm.sputniknews.ru Դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն։ Նա այդ մասին հայտնեց Sputnik Արմենիային։
Գրիգորյանը նշեց, որ խուզարկում են ոչ միայն իր առանձնատունը, այլև մեքենան։
Նրա խոսքով՝ իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընմարտրական բարեգործական արգելքը խախտելու հետ։
Պատգամավորը նաև նշեց, որ տեղյակ չէ՝ արդյոք իր թիմակիցների շրջանում կան ձերբակալվածներ, բայց պնդեց՝ խուզարկությունները մի քանի տեղ են ընթանում։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է տեղի ունենում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը: Այլ մանրամասներ, թե ինչ գործի մասին է խոսքը, կառույցն առայժմ չի հայտնում:
Նշենք, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Մարտուն Գրիգորյանը մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։