l-29x0wh-1542x899z-0-5095

Պաշտպանը կարևորում է ազատությունից զրկված անձանց զբաղվածության, ստեղծագործական ներուժի բացահայտման և զարգացման հնարավորությունների ապահովումը․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված «Հայաստանի եվրոպական ուղին․ կնքված մտքեր բանտում» խորագրով միջոցառմանը։

Միջոցառումը կազմակերպվել է հիմնարկի դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման նախաձեռնությամբ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է ազատությունից զրկված անձանց զբաղվածության, ստեղծագործական ներուժի բացահայտման և զարգացման հնարավորությունների ապահովումը՝ որպես նրանց վերասոցիալականացման, ինքնադրսևորման և հասարակության հետ կապի պահպանման կարևոր բաղադրիչ։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն