Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել | factor.am

Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել | factor.am

factor.am Արթուր Օսիպյանը, որը փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ դեռևս ձերբակալվածների պահման վայրում է և դատարանում հացադուլ էր հայտարարել, այս պահին հացադուլավորների համար նախատեսված խցում չէ։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից։

«Արթուր Օսիպյանը քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, ըստ ընթացակարգի հացադուլ հայտարարելու մասին դիմում չի գրել, հետևաբար՝ նա հացադուլավորների համար նախատեսված խցում չէ»,- մանրամասնեց ՔԿԾ լրատվության և հասարակայնության վարչության պետ Նոնա Նավիկյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Փաշինյանի մասին։ Նրանք քարոզարշավի ընթացքում հանդիպել էին, որի ժամանակ թեժ վիճաբանություն ու քաշքշուկ էր եղել։ Օսիպյանը Փաշինյանին Ղարաբաղի թեմայով հարց տվեց, ինչից հետո Փաշինյանը սկսեց բարկացած պատասխանել․ «Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ։  … Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»,- ասել էր Փաշինյանը։ 

Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն կիրառելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչպես նաև 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչությունից հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչությանը այլ կերպ խոչընդոտելը)։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն