ruben-mehrabyan

Ընդդիմությունն այսօր պետության վզին թոկի նման ընկած խոչընդոտում է. Մեհրաբյան | aravot.am

aravot.am «Մենք ընդդիմություն ենք, հանդես ենք գալիս ընդդիմափոխության օրակարգով, ընդդիմության դերով ներկայանում ենք, հայցում մարդկանց քվեն, որ Հայաստանում տեղի ունենա ընդդիմափոխություն: Ժողովուրդն ինչպես տերն է իշխանության, այնպես էլ տերն է ընդդիմության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը հաշվետու են քաղաքացուն: Մենք տեսնում ենք՝ անցած 5 տարիների ընթացքում ընդդիմությունը միանգամայն այլ օրակարգ է սպասարկում ու կապ չունի քաղաքացիների իրական պահանջմունքների հետ եւ ամեն ինչ անում է հակառակ մեր պետության շահերի: Այսօր պետության վզին թոկի նման ընկած խոչընդոտում է, որ պետությունն իր շահերից բխող քայլերն իրականացնի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանը:

Մեհրաբյանի խոսքով՝ ընդդիմության վերաբերյալ իրենք մի շարք լուրջ հարցեր ունեն իշխանությանը. «Այդ ոնց է՝ հեղափոխությունից 8 տարի անց այս մարդիկ հարցազրույցներ են տալիս, ոչ թե ցուցմունք: Նրանց թողտվությամբ է, որ մինչեւ հիմա նույնիսկ որպես թեկնածու են հանդես գալիս, առաջնորդ, մի բան էլ ասում են՝ հետ կգանք, հետ կբերենք… Այս իշխանության օրոք օրենքի գերակայությունը չի հաստատվել, դատական ռեֆորմը վիժեցվել է, խափանվել: Արտաքին քաղաքականության ուղղությամբ լրջագույն անելիքներ ենք տեսնում, որտեղ պետությունը թերացել է: Մենք՝ որպես կուսակցություն ի շարս երկու այլ կուսակցության եւ մի շարք հասարակական կազմակերպությունների՝ նախաձեռնել ենք ստորագրահավաք ԵՄ անդամակցության քաղաքական կուրսի մեկնարկի մասին օրենքի հետ կապված, դա դարձավ օրենք, բայց տեսնում ենք՝ այդ օրենքն ընդունելուց հետո չկա գործողությունների պլան: Մենք հասնելու ենք նրան, որ այդ պլանը լինի ու այդ պլանով ընթացք ապահովվի մեր պետության համար»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն