01000000-0aff-0242-d936-08dcad68fe3d_cx0_cy3_cw0_w1023_r1

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակն արտասովոր է. Օվերչուկ | azatutyun.am

azatutyun.am Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր: Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարում, որ ուզում է մնալ կառույցում», – ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Ավելի վաղ Օվերչուկն ասել էր, թե ԵԱՏՄ առաջիկա՝ մայիսի 28-29-ը կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է կառույցում Հայաստանի կարգավիճակի հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն