andranik-tevanyan-2-1

Անդրանիկ Թեւանյանը դեռ կարգավիճակ չունի, նրան անգամ ծանուցագիր չեն ուղարկել | aravot.am

aravot.am «Ես որեւէ կարգավիճակ չունեմ այս շինծու գործի հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թեւանյանը։ Նա գնաց Քննչական կոմիտե՝ փորձելու հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ իրեն որեւէ ծանուցագիր չեն ուղարկել, անգամ զանգ չի եղել։

Այժմ իրավապահները խուզարկում են նրա ավտոտնակը։ Թեւանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ավտոտնակի խուզարկությանը, իր պաշտպանները կմասնակցեն։

Անդրանիկ Թեւանյանի տնից փաթեթավորված արկղեր առգրավվեցին։ Նա ասաց, որ չի կարող ասել, թե ի՞նչ են առգրավվել, քանի որ նախաքննական գաղտնիք չհրապարակելու պարտավորություն է ստանձնել։ Տեղեկացրեց, որ իր ղեկավարած կուսակցության գրասենյակի, տան եւ ավտոտնակի խուզարկության մասով հակընդդեմ հայց է ներկայացնելու։

«Մայր Հայաստանին» պատկանող «7 օր» լրատվական կայքը ևս զրկվել է գործունեություն ծավալելու հնարավորությունից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն