CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100

Ռուբինյանը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման գործում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է դիտորդական առաքելության դերն ու գործունեությունը տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման եւ կայունության ապահովման գործում:

ԱԺ փոխնախագահը պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը:

Ռուբեն Ռուբինյանն ու Սարգիս Խանդանյանը պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին»,- նշված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն