1lurer.am ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը լրացուցիչ 5000 զինվոր Լեհաստան ուղարկելու մասին: Նա միևնույն ժամանակ հավելել է, որ ՆԱՏՕ-ն ընտրել է ավելի ուժեղ Եվրոպա կառուցելու ուղին՝ աստիճանաբար նվազեցնելով կախվածությունը Միացյալ Նահանգներից:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ լրացուցիչ 5000 զինվոր է ուղարկում Լեհաստան՝ այդ որոշումը պայմանավորելով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ լավ հարաբերություններով։