Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ | tert.am

Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ | tert.am

tert.am 2026 թվականի մայիսի 22-ից Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել Ռուսաստանի Դաշնության տարածք սննդամթերքի ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ՝ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջուր, արտադրող՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ։ Այս մասին գրված է Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում։

«Նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը հանդիսանում է ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջների խախտում։ Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջության վատթարացման»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն