Բանտարկյալների թվով Ադրբեջանը և Վրաստանը Եվրոպայի առաջատար երկրների շարքում են | civilnet.am

Բանտարկյալների թվով Ադրբեջանը և Վրաստանը Եվրոպայի առաջատար երկրների շարքում են | civilnet.am

civilnet.am Եվրոպայի խորհրդի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Եվրոպայում Թուրքիայից հետո երկրորդ տեղում է բնակչության թվի նկատմամբ բանտարկյալների ցուցանիշով՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով ունենալով 270 կալանավոր, իսկ Վրաստանը չորրորդն է՝ 232 կալանավոր 100 հազար բնակչի հաշվով։

Առաջին տեղում Թուրքիան է՝ 458 բանտարկյալ 100 հազար բնակչի հաշվով։ Այս տվյալները ներկայացված են SPACE I 2025 զեկույցում, որն ընդգրկում է ԵՄ և հարևան երկրների 51 քրեակատարողական համակարգ։

Հունվարի 31-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի երկրներում կա ավելի քան 1,1 միլիոն բանտարկյալ։

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի բանտերը նաև առաջատարներից են բանտերի գերբնակեցվածության ցուցանիշով․ Ադրբեջանում յուրաքանչյուր 100 հասանելի տեղի հաշվով կա 98 բանտարկյալ, իսկ Վրաստանում՝ 90։ Այս ցուցանիշով Ադրբեջանը ներառված է «գրեթե ամբողջությամբ լցված» բանտային համակարգ ունեցող երկրների ցանկում։

Ադրբեջանում կանանց մասնաբաժինը բանտերում համեմատաբար ցածր է՝ 3,1 տոկոս։ Սակայն 50 և ավելի տարեկան բանտարկյալների վերաբերյալ տվյալներ Ադրբեջանում հասանելի չեն։

Վրաստանում կին բանտարկյալների տոկոսը ավելի բարձր է, քան Ադրբեջանում՝ 4,4 տոկոս, սակայն բացարձակ թվերով այն կազմում է 377, ինչը ցածր է Ադրբեջանի ցուցանիշից՝ 863։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն