7xckywqt2nnpywnxasgsevspt95xvnuhl0b0uqpu

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին | armenpress.am

armenpress.am Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթով ընդունված միջոցառումներին հավատարիմ մնալու մասին։

«115 նոր անհատ, ընկերություն և կազմակերպություն ակտիվների սառեցման և ակտիվների կամ տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելքի տակ են։ Այս անձանց նաև արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ կերպով անցնել Շվեյցարիա», –   ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, ի թիվս այլոց, այդ ցանկում են նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին կամ էներգետիկ ոլորտին պատկանող ֆիզիկական և իրավաբանական անձինք։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն