e7efd993-1b18-4501-b6a9-e5c10d796d54_w1023_r1

Իսրայելի հարվածներից 24 ժամվա ընթացքում լիբանանցի 6 բժիշկ է զոհվել. ԱՆ | azatutyun.am

azatutyun.am  Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ լիբանանցի շտապօգնության 6 աշխատակիցներ են զոհվել Լիբանանի հարավում Իսրայելի կողմից 24 ժամվա ընթացքում հասցված երկու հարվածների հետևանքով:

Իսրայելական կողմը հայտնել է, թե հարվածներ են հասցրել «Հեզբոլաի» ենթակառուցվածքներին:

Լիբանանի ֆինանսների նախարարը Reuters-ին ասել է, որ պատերազմի հետևանքով, ըստ կանխատեսումների, այս տարի երկրի տնտեսությունը կկրճատվի առնվազն 7 տոկոսով, իսկ պատճառված վնասը կարող է մոտ 20 միլիարդ դոլարի հասնել։

Նախարարը նաև ասել է, որ Լիբանանը հիմա մեծապես կախված է վարկերից և օգնությունից, թեև շեշտել է՝ շատ դրամաշնորհներ և օգնություն չեն ստանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն