0wiyycxnpytxgi8twmbkdptg0p5mkec5lzquimvz

Չինաստանի հյուսիսում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի | armenpress.am

armenpress.am Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի Ցինյուան ​​շրջանի ածխի հանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 23-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 82 հանքափորի մահվան և 9 անհետ կորածի մասին։

Գազի պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:29-ին։ Հանքում եղել է 247 աշխատող։

Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, իրավասու մարմինները հետաքննում են պայթյունի պատճառները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն