Երբ դեռ անձի մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները իրենց թույլ են տալիս «մեղադրական դատավճիռներ» հրապարակել. Էդմոն Մարուքյան

Հայաստանից ներկրումներն արգելափակելու մասին ՌԴ որոշումները մտահոգիչ են․ Էդմոն Մարուքյան

«Հետևում ենք լուրերին և տեսնում ենք, որ Ռուսաստանում տարբեր որոշումներ են ընդունվում՝ կոնյակների ու ծաղիկների ներկրումն են փակել, Լարսից մեր բեռնատարներն են հետ տալիս։ Սա շատ մտահոգիչ է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչանում են, և շատերը կարծում են, թե դրանով մենք ավելի ինքնիշխան ենք դառնում, բայց մենք կարծում ենք, որ սա կարող է հանգեցնել Ռուսաստանից ավելի մեծ կախվածության»։

Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում հայտարարել է նախընտրական քարոզարշավի շրջանակում Գորիսում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ և համաձայնվել բոլոր պայմաններին, ինչի արդյունքում ավելի մեծ կախվածություն կունենանք, քան հիմա ունենք։ Մյուս տարբերակն այն է, որ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել և կոլապս տեղի ունենալ»,- ասել է նա։

Մարուքյանի թիմակից թիմակից Կարպիս Փաշոյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա է շատ խորը ճգնաժամ, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ պետության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն