Նախընտրական քարոզարշավի շրջանակում «Տնտեսական քննություն․ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը՝ հանդիպեցի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձա ոլորտի առկա խնդիրներին ու զարգացման հնարավորություններին։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրով մենք նախատեսում ենք փոքր և միջին ձեռնարկատիրության համար հարկային էական արտոնություններ, վարկային բեռի թեթևացում և համակարգային բարեփոխումներ։
Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն, իսկ ուժեղ տնտեսությունը դառնում է կայուն, անվտանգ և մրցունակ պետության գլխավոր երաշխիքը»,- նշել նա։
Ծառուկյանն ընդգծել է տուրիզիմ կարևորությունը․ «Այսօր մեր երկրում անհրաժեշտ է երկու-երեք խոշոր ներդրումային ծրագիր։ Ամենակարևորը պետք է տուրիզմը զարգանա, ոսկու հանք չունեք, բրլանտի չունեք, բայց իրական ոսկին դուք չեք օգտագործում, տուրիզմը զարգացեք: Մտածել եմ, որ Հիսուսի արձանը կառուցեմ, գոնե իմ աշխարհի հայությունը, ես նույնպես, ասենք մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք, գոնե այդ մի բանը ասենք ու այսօր Աստծո կամոք այնքան հաջող ստացվում է, որ ամբողջ աշխարհը դրանից է խոսում, ամբողջ աշխարհը ուզում է գա»,- ասել ա Ծառուկյանը հրապարակված տեսանյութում։