8194591b-8369-4db5-bbcb-b1f4d227e3bd_w1023_r1

Իրանը չի գնա փոխզիջման իր իրավունքների հարցում. Ղալիբաֆը՝ Պակիստանի բանակի հրամանատարին | azatutyun.am

azatutyun.am Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի գնա փոխզիջման՝ իր ժողովրդի և երկրի իրավունքների հարցում, հայտնում է պետական հեռուստատեսությունը:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ հրադադարի ընթացքում Իրանի զինված ուժերը վերականգնել են իրենց կարողությունները, և եթե ԱՄՆ-ն «անխոհեմաբար վերսկսի պատերազմը», հետևանքները կլինեն «ավելի կործանարար և դառը»:

Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը նախօրեին էլ Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հաղորդել են Իրանի պետական լրատվամիջոցները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն