80cjkxdstiyxbg9kzqpgviiu7dywz9ohezm29h27

Հայկական սփյուռքի միջոցները հերիք են Հայաստանի խնդիրներին դրական լուծում տալու համար. Նարեկ Կարապետյան | armenpress.am

armenpress.am «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները  հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրում են։

Դաշինքի ներկայացուցիչները շփվել են քաղաքացիների հետ, բաժանել քարոզչական թռուցիկներ, ներկայացրել իրենց ուժի ծրագրերը տարբեր ոլորտներում։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Նա անդրադարձել է գյուղմթերքի մթերման հետ կապված խնդիրներին՝ շեշտելով, որ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մթերման կայաններ ունենալ։ «Բոլոր գյուղերին պետք են մթերման կայաններ, որպեսզի գյուղացիները հնարավորություն ունենան միանգամից բերքը վաճառե։ Պետության կողմից դա պետք է երաշխավորված լինի։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները դա արել են, հերթը հասել է Հայաստանին։ Մենք 3 տարվա ընթացքում այդ պրոցեսը Հայաստանում անելու ենք»,- ասել է Կարապետյանը։

Նա շեշտել է՝ շատ կարևոր է, որ Հայաստանն ուժեղ լինի, իսկ դրա համար պետք է, որ երկրի բոլոր ընտանիքները լավ ապրեն, այսինքն՝ կրթության հնարավորություն ունենան, աշխատանք ունենան։ «Երբ ասում ենք ուժեղ երկիր, նկատի ունենք ընտանիքների բարեկեցությունը, նորմալ կյանքը։ Դա դժվար բան չէ, մեր երկիրն այս տարածքի ամենափոքր երկիրն է։ Այն միջոցները, որոնց տիրապետում է հայկական սփյուռը, հերիք են Հայաստանի հարցերը դրական լուծելու համար։ Մենակ պետք է երկիրը չփակենք սփյուռքի համար»,- շեշտել է Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ոչ Հայաստանի քաղաքացիները չեն կարող երկրում բարձր պաշտոններ զբաղեցնել, ինչի հետևանքով սփյուռքահայ բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ զրկվում են իրենց գիտելիքները երկրի բարեկեցությանը ծառայեցնելու հնարավորությունից։

Նրա խոսքով՝ սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին պետք է հնարավորություն տրվի, որպեսզի նրանք կարողանան մեր երկրում իրենց պոտենցիալը իրացնել։ «Հայաստանը 3 միլիոնանոց Հայաստանը չի, Հայաստանը 10 միլիոն հայությունն է»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի գյուղերը դատարկվում են, որովհետև երիտասարդների համար գյուղատնտեսական աշխատանքը հետաքրքիր չէ, երբ 2-3 տարին մեկ անգամ բերքի գինն ընկնում է և անհնար է այն վաճառել։ «Մենք պետք է գյուղատնտեսությունը հետաքրքիր դարձնենք այն մարդկանց համար, որոնք ցանկանում են դրանով զբաղվել»,- ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն