O-4506

Հենց մենք ունենանք այլընտրանքը, Լարսը չի փակվի․Արման Բաբաջանյան

«Ամենակարևորը մեր պետության ազգային օրակարգերն են, որոնք պիտի բխեն մեր շահերից։ Մեր ազգային շահն թելադրում է, որ մենք պիտի եվրոպական գնողունակ շուկային հասանելիություն ունենանք: 20 տրիլիոն եվրո, 500 միլիոն գնողունակ քաղաքացուն պիտի մեր ապրանքը հասանելի դարձնենք: Դա այլընտա՞նք է ռուսական այս սպառնալիքներին, թե՝ չէ՞, այս տնտեսական պատերազմի»,- այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում հայտարարել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։

«Այ, հենց մենք կունենանք այդ այլընտրանքը, հավատացեք՝ Լարսը չի փակվի։ Մեր ծաղիկները երբեք էլ ոչ մի արգելքի չեն հանդիպի»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ պետության խնդիրն է այլընտրանքներ ստեղծել։ Զրուցակիցներից մեկի արձագանքին, թե Ռուսաստանն ավելի շատ Թուրքիայի հետ կգա համաձայնության, որ ճանապարհը չբացվի, Բաբաջանյանն ասել է՝ որպես պետություն ազգային շահից ելնելով՝ Հայաստանը պիտի ավելի շահագրգռված լինի, որ Թուրքիան ավելի շատ իր հայացքը ուղղի դեպի Եվրոպա, քան դեպի Եվրասիա․ «Որովհետև հենց Ռուսաստանն ու Թուրքիան սկսում են իրար նայել, մենք այդտեղ խեղդվում ենք: Եվ մեր շահերից է բխում, որքան հնարավոր է Թուրքիան իր զարգացման վեկտորը կապի Եվրամիության հետ: Թուրքիան անընդմեջ ասում է՝ «Մեր տեղը Եվրամիությունում է»։ Նույնիսկ ոչ անդամության հեռանկարովկարևոր է, որպեսզի Թուրքիան իր տեղը տեսնի Եվրամիությունում»,- ընդգծել է Բաբաջանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն