azatutyun.am «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Արաբկիր համայնքում երթի է մասնակցել, որտեղ նրա աջակիցները քայլում էին գիշերը ձերբակալված իրենց թիմակցի՝ Անդրանիկ Թևանյանի նկարներով։
«Հիմա ժողովրդի վիճակը, երկրի ծանր վիճակը թողած… Ի՞նչ է իրա ուզածը, ի՞նչ է ուզում, նույն ճակատագրին արժանացնի՞, ինչ որ Արցախում եղավ։ Հեղինակազրկվելով, Ալիևին շնորհակալություն ասելով… էդ է իր արածը, ոչ մի բան չի կարող անել», – քննադատել է Ծառուկյանը։
ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության և պետական դավաճանության մեջ։
Ծառուկյանի պնդմամբ՝ բոլորն արդեն հոգնել են Փաշինյանի պահվածքից, վերաբերմունքից, իշխանության գործունեությունից. «Ինքը ի՞նչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի հատ նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես ծովից ծով Հայաստանը հետ է բերել, կամ ինչ-որ հայտնագործություն է արել։ Մասնատված Հայաստանը կպցրել է դոշին և ման գալով՝ ոչ մի բան չի ասում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում