ed6edb64-725e-46d9-0580-08de3bed1b27_w1023_r1

«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք | azatutyun.am

azatutyun.am  Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանն» այսօր Էջմիածնում է շրջել:

«Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է իշխանության և եկեղեցու առճակատմանը: «Ուժեղ Հայաստանը» ցանկանում է Էջմիածինը Վատիկանի նման կրոնական կենտրոն դարձնել.

«Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք և դառնա կրոնական կենտրոն: Դրանից հետո կազմակերպել, որ ամբողջ աշխարհում, ինչպես երկրորդ Վատիկան, քրիստոնյա մարդը աշխարհում գոնե մեկ անգամ տեսնի այս հրաշքը, տեսնի, բայց գա և մնա այստեղ: Եվ դա մեր աշխատանքի ճանապարհն է: Այս քաղաքը կդառնա աշխարհի համար կարևոր կետ: Երբ Էջմիածինը դառնա համայն քրիստոնեության կենտրոն, ամբողջ աշխարհից գալու են և սովորելու են այն, ինչ կանք. մեր մշակույթը, մեր գաղափարները: Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարի պայքարել սեփական կրոնի դեմ, Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ բաներ կան, որ իրենից մեծ են»,- իր ելույթում ասաց Նարեկ Կարապետյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն