news.am Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X սոցիալական ցանցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ախալքալաք-Կարս երկաթուղին Հայաստանի համար բացելու մասին հրապարակումը։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նոր քայլ ուղիղ առևտրում։ Հույս ունեմ, որ այս նոր քայլը, որը նաև կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ, հաջողություն կբերի այս բոլոր երկրներին», – Փաշինյանի հրապարակումն է մեկնաբանել Քըլըչը։