Մարդիկ ամբողջ կյանքում հողագործությամբ են զբաղվում, տունն են պահում, որովհետև այլ գործ չկա անելու և թոշակ ստանալու ժամանակ կամ կոնկրետ աշխատանքի ընդունվելու ժամանակ ինչ-որ կազմակերպությունում հաշվի չեն առնում դա։ Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում այս խնդրին է անդրադարձել «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։
«Այս պարագայում ստացվում է պետությունը աշխատանքի տեղ չի ստեղծել, մարդը գնացել է, ամբողջ կյանքում աշխատել է, տունը պահել է, չգիտեմ, հանրօգուտ գործով է զբաղվել, և վե՞րջ, զրոյացվե՞ց այդ ամենը։ Կամ մարդուն ասում են՝ քո աշխատած տարիները հաշվի չենք առնում ստաժի մեջ, որովհետև արխիվային փաստաթղթեր չկան։ Շատ են այդ դեպքերը։ Բա այդ մարդը որտե՞ղ է աշխատել, լուսնի՞ վրա է աշխատել, այլ մոլորակայի՞ն է եղել։
Թաթոյանի խոսքով՝ գյուղացիների աշխատանքը պետք է հաշվի առնել աշխատանքային ստաժի մեջ, անգամ եթե արխիվային փաստաթղթերը կորել են։
«Այ, սա է իրական արդարությունը: Ես խնդրում եմ մեր հայրենակիցներից հենց այդ վստահությունը, որովհետև այս ամենն իմ համոզմունքն է նաև, թե ես ինչպես եմ պատկերացնում հարցի լուծումը: Խնդրում եմ քվեարկեք մեր օգտին, 6-րդ համարի օգտին, որ նաև արդարությունը հաստատվի մեր իրավունքների համար այս դեպքերին»,- ասել է «Միասնության թևեր» -ի աջանորդը։