Խաղաղության և անվտանգության հանձնառությունները միջազգային պայմանավորվածություններ են։ Դրանց շուրջ մշուշներ են գոյանում, որովհետև Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի ձեռքբերված համաձայնությունները կյանքի չկոչվեն։ Սիսիանում «Հանուն հանրապետության» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարել է քաղաքական ուժի ղեկավար Արման Բաբաջանյանը։
«Ռուսաստանի ազդեցությունը ընդհանրապես հնարավոր է պահպանել, եթե կա պատերազմ, եթե կա արնահոսություն իսկ մենք հասկանում ենք նաև, որ միջազգային այս պայմանավորվածությունները մեծապես կախված են հենց հունիսի 7-ի ընտրություններից:
Եթե դրա արդյունքում մենք չկարողանանք դեմոկրատական ուժերի հաղթանակն ապահովել, մենք հայտնվելու ենք մի երկարաժամկետ անորոշ ապագայի մեջ: Ինչը, կարծում եմ, թե ՛ պետության և թե ՛ ժողովրդի շահերից չի բխում»,- նշել է Բաբաջանյանը։