Ձեր բակերում մոտերում ասում են՝ այ, միացեք, մի բան արեք, թույլ մի տվեք, որ այդ բորենիները․․․ Ես այդ բառերը չեմ օգտագործում։ Ես ասում եմ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան՝ «Տաշիր» ընկերության ղեկավար, Գագիկ Ծառուկյան։ Ես վատ բառեր չեմ օգտագործում, բայց, ժողովուրդ ջան, բորենի են, ինչ են՝ ձեր ձևակերպմամբ, թույլ տվողն ու թույլ չտվողը դուք եք։ Վանաձորում մայիսի 24-ին «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ եթե նախորդ ընտրությունների ժամանակ քաղաքացիներն իրենց տային ձայների 5% -ը, իրավիճակն այլ կլիներ։
««Պատիվ ունեմ»-ի փոխարեն կամ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի փոխարեն, Ազգային ժողովում կլինեինք մենք, ու այսօր կլիներ լրիվ ուրիշ իրավիճակ։ Դուք եք քվե տվել իրենց, դրա համար էլ հինգ տարվա ընթացքում լսել եք հողատու ու դավաճան խոսակցությունը, ուրիշ ոչինչ։
Մեզ քվե տալով այդ խոսակցությունը վերջանալու է, որովհետև մենք գնալու ենք, ասելու ենք դուք 7.4 միլիարդ խորանարդ մետր ջուր ունեք։ 14 ջրամբար է պետք 5 միլիարդը կուտակելու համար։ Բերեք օրենք, բերենք արտոնություններ տանք հարկային ընկերության ով էդ ջրամբարները կկառուցի ու մենք մեր ջուրը տնօրինենք, չթողնենք, որ դա գնալ լցվի Կուր ու Արաքս, գնա Ադրբեջան»,- ասել է Սարգսյանը։