azatutyun.am Բելառուսի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը:
Մակրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Մինսկի հարաբերությունները Եվրոպական Միության և Փարիզի հետ։
Փարիզն առայժմ չի հաղորդել հեռախոսազրույցի մասին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրեր առաջ հերքել էր պնդումները, թե Բելառուսը կարող է ներքաշվել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, միևնույն ժամանակ ընդգծել, որ ագրեսիայի պարագայում Ռուսաստանը և Բելառուսը համատեղ կպաշտպանեն իրենց:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում