գագիկ ծառուկյան

Ավելի լավ է կառավարության առանձնատունը նվիրենք պատերազմում վիրավորված տղաներին․ Ծառուկյանը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

«Ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին. որ կառավարության առանձնատունը՝ դաչան, ավելի լավ է նվիրենք մեր պատերազմում վիրավորում ստացած տղաներին՝ հերոսներին, որ ապաքինման կարիք ունեն»։ Այս մասին այսօր Էջմիածնում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությանը, թե մինչև 2031 թվական ԲՀԿ ղեկավարից ժողովրդին է վերադարձնելու նրա տները և խնամքի կենտրոն սարքի։

«Այսօր ինքը որ 31 թվական է ասում, ինքը մինչև այս տարվա հունիսի 28-ը թող մտածի՝ ինչ է անելու»,- հավելել է Ծառուկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն