Հնարավոր է, որ 21 թվականը կրկնվի, եթե ընդդիմությունը նույն սխալները շարունակի կատարել: Այս մասին Ագարակից հրապարակած տեսանյութում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Տեսաուղերձի ժամանակ ԼՀԿ ընտրացուցակով ներկայացված Կարպիս Փաշոյանը նշել է, որ երբ նախընտրական արշավը դեռ չէր սկսել, իրենք ծրարգեր են առաջարկել ընդդիմադիր այլ գործիչների, սակայն կառուցողական արձագանք չեն ստացել։
«Մեծամտաբար ասում են մենք արդեն հաղթած ենք, մենք արդեն դեմք ենք, մենք արդեն օլիմպոսի գագաթին ենք, բայց հիմա իսկապես իրավիճակը մտահոգիչ ա և տվյալները ցույց են տալիս, որ եթե ընդդիմադիրները մենք բոլորս դասեր չքաղենք, 21 թվականի աղետալի իրականությունը կարող է վերարտադրվել և կրկնվել»:
Էդմոն Մարուքյան կոչով դիմել է քաղաքացիներին․ «Ես այս կոչով արդեն չեմ դիմում ընդդիմությանը որովհետև ընդդիմությանը դիմելն այլևս անիմաստ է, որովհետև սխալներն այլևս անդառնալի են մեծ հաշվով, բայց ուզում եմ ժողովրդին կոչ անել, որ հիշենք 21 թվականը, թե ինչ ենք ունեցել 21 թվականին այդ բևեռացման արդյունքում։ Մենք գոնե մեր մասով ձեզ երաշխավորում ենք, որ հունիսի 7-ին թիվ 19 քվեաթերթիկով քվեարկելով՝ մենք կկանգնենք և թույլ չենք տա 21 թվականի կրկնությունը: Սա է մեր ուղերձը»,-ասել է Մարուքյանը: