Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփը համաձայն է՝ Իրանի հետ համաձայնագիրը պետք է վերացնի միջուկային սպառնալիքը | azatutyun.am

Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփը համաձայն է՝ Իրանի հետ համաձայնագիրը պետք է վերացնի միջուկային սպառնալիքը | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է վերացնի Թեհրանի կողմից ներկայացվող միջուկային սպառնալիքը։

Նեթանյահուն նշել է, որ դա կպահանջի հարստացված ուրանի դուրսբերում երկրից, ինչը խաղաղության գործարք կնքելու ամերիկյան գլխավոր պահանջներից մեկն է: Ավելի վաղ հաղորդվել էր, սակայն, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրահանգել է՝ բարձր հարստացված ուրանը դուրս չբերել երկրից:

Ըստ Նեթանյահուի՝ Թրամփը վերահաստատել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու բոլոր ուղղություններից եկող սպառնալիքներից, այդ թվում՝ Լիբանանից։

Նախօրեին NYT-ն գրեց, որ ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ Իրանի կողմից բարձր հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելու մեխանիզմը դեռևս բանակցությունների փուլում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն